ՔՈ ԳԻՆՈՒ ՕՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ

3,000 AMD

Ճանապարհորդական 20 փոքրիկ քարտեզ, որոնք կօգնեն գտնել օրվա ցանկալի ուղին, բացահայտել Երևանի և մարզերի գինով, արվեստով լի ուղղությունները։

Քարտեզները ներառում են․

  • Թանգարաններ․ բացահայտեք հայկական գինու պատմությունը, մշակույթն ու արվեստը
  • Գինեգործարաններ․ համտեսեք լավագույն գինիները, ծանոթացեք դրանց ստեղծման գործընթացին, կատարեք շրջայց այգիներով ու ճաշեք հենց այնտեղ,
  • Երևանի Գինու Օրեր փառատոն․ օրվա տրամաբանական եզրակետը, որտեղ մեկտեղվում են գինու բույրը, ժամանակակից գինեգործության պատմությունները, ընկերական զրույցները, տոնական տրամադրությունն ու նոր ծանոթությունների կենացը։

Քարտերի միջոցով դուք ստանում եք թանգարանների և գինեգործարանների կոնտակտային տվյալները, դրանց հասցեները, ինչպես նաև այն ծառայությունների մասին տեղեկություն, որոնցից կարող եք օգտվել այցելության ընթացքում։