ՔՈ ԳԻՆՈՒ ՕՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ
3,000 AMD
Ճանապարհորդական 20 փոքրիկ քարտեզ, որոնք կօգնեն գտնել օրվա ցանկալի ուղին, բացահայտել Երևանի և մարզերի գինով, արվեստով լի ուղղությունները։
Քարտեզները ներառում են․
- Թանգարաններ․ բացահայտեք հայկական գինու պատմությունը, մշակույթն ու արվեստը
- Գինեգործարաններ․ համտեսեք լավագույն գինիները, ծանոթացեք դրանց ստեղծման գործընթացին, կատարեք շրջայց այգիներով ու ճաշեք հենց այնտեղ,
- Երևանի Գինու Օրեր փառատոն․ օրվա տրամաբանական եզրակետը, որտեղ մեկտեղվում են գինու բույրը, ժամանակակից գինեգործության պատմությունները, ընկերական զրույցները, տոնական տրամադրությունն ու նոր ծանոթությունների կենացը։
Քարտերի միջոցով դուք ստանում եք թանգարանների և գինեգործարանների կոնտակտային տվյալները, դրանց հասցեները, ինչպես նաև այն ծառայությունների մասին տեղեկություն, որոնցից կարող եք օգտվել այցելության ընթացքում։