Միջոցառման մասին

✨ Գինու հարյուրավոր տեսակներ, տասնյակ գինեգործներ, անդադար երաժշտություն, զբասաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից։ Երևանի ամենագինոտ իրադարձությունը կրկին կվերադառնա՝ համախմբելով հազարավոր այցելուների, գինեսերների, գինեգործների, ռեստորանների, անհատ կատարողների և երաժշտական բենդերի։
 
😍 @Գինու Օրեր փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին` խթանելով տարածաշրջանում իրադարձային զբոսաշրջության զարգացումը։ Միավորելով մի շարք ոլորտներ՝ միջոցառումը իրականացում է կրթական, ժամանցային, սոցիալական գործառույթներ։

🎯 Փառատոնը բաժանված է լինելու չորս գոտիների միջև: Դրանք են՝

🔹 Գինու գոտի
🔹 Սննդի գոտի
🔹 Բարեգործական գոտի
🔹 Երաժշտական գոտի

🎉 Փառատոնի մուտքն ազատ է, սակայն եթե այցելուները ցանկանում են փորձել գինի, ապա անհրաժեշտ կլինի ձեռք բերել «Գինին վայելելու փաթեթը», որի մեջ ներառված են կտորե պատյանը, գինու բաժակը, 12 տոմսակները և տեղեկատվական գրքույկը։ 📙 Գրքույկը ոչ միայն կծանոթացնի բոլոր մասնակից գինեգործների, գործընկերների հետ, այլև թույլ կտա օգտվել գործընկերների զեղչերից և մասնակցել փառատոնի ընթացքում տեղի ունեցող վիճակահանությանը։ «Գինին վայելելու փաթեթը» կարժենա 12․000 դրամ։

📅 Ամսաթիվ՝ հունիսի 6, 7, 8

🕒 Ժամը՝ 16:00-ից մինչև 22։30

📍 Հանդիպման վայրը՝ Երևան
 
🍇 Փառատոնին ներկայացվելու են տեղական խաղողի այգիների լավագույն գինիները 🥰🍷, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ պատմություն, ինչպիսին ունի այն հողը, որտեղից հենց ծագում են գինիները: Վառ և հարուստ կարմիրից մինչև սպիտակ՝ այստեղ կգտնվի գինի յուրաքանչյուր քիմքի համար:
 
Անկախ նրանից՝ դուք փորձառու գինու սիրահար եք, թե նոր եք ծանոթանում գինեգործական աշխարհի հետ, Երևանի Գինու Օրերն առաջարկում է անմոռանալի փորձառություն բոլորի համար: Նշեք ձեր օրացույցի մեջ միջոցառման օրերը՝ 2025 թվականի ամենագինառատ ամռան սկիզբն ունենալու և հայկական մշակույթին և ժառանգությանը նվիրված փառատոնին մասնակցելու համար։ Կհանդիպենք Երևանի Գինու Օրերին:
 
✅2019 թվականից «Երևանի Գինու Օրեր» փառատոնի գլխավոր հովանավոր է հանդիսանում Acba bank OJSC-ը։

Գոտիներ

Գինիների գոտի

Գինու գոտին ավելին է, քան պարզապես գինի համտեսելու վայր։ Սա հայկական հազարամյակների մշակույթի և ավանդույթների վերհանման հարթակ է, որը տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նոր գինեգործներ։ Արի միասին ծանոթանանք հայկական գինիների լավագույն տեսականու հետ․ Տասնյակ գինեգործներ և մոտ 1000 գինու տեսականի, որտեղ յուրաքանչյուր գինեգործ ունի իր պատմությունը։

Գաստրո գոտի

Լավ գինին կարող է ամբողջանալ միայն լավ սննդի հետ և ստեղծել անմոռանալի համեր: Համային նման գունապնակ ստանալու համար փառատոնին նախատեսված է հատուկ գաստրո գոտի, որտեղ մասնակցում են տասնյակ ռեստորաններ։ Այստեղ համերը խառնվում են օդում՝ պարգևելով իրական տոն գինեսեր գուրմաններին: Մինչև 40 սննդի կետերի բազմազանության մեջ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր նախընտրած գինու հետ համապատասխան սնունդը։

Երաժշտական գոտի

Փառատոնը իրական տոն է դարձնում Գինու Օրերի բեմից հնչող անդադար երաժշտությունը։ Այստեղ մեղեդիները միախառնվում են բաժակների թխկոցին և առավել համեղ դարձնում գինին վայելելու ընթացքը։ Յուրաքանչյուր այցելու կգտնի իր նախասիրություններին համապատասխան երաժշտությունը։ 

Բարեգործական գոտի

Փառատոնը զբոսաշրջային և տնտեսական մեծ իրադարձություն լինելուց զատ 3 տարի շարունակ հարթակ է հանդիսանում նաև զինվորների կրթության ու վերականգնման գործունեությանն ուղղված մի շարք բարեգործական ընկերությունների համար։ Միջոցառմանը նրանք վաճառում են իրենց կողմից պատրաստած ապրանքներ և իրականացնում դրամահավաք։

                                2021

  • «Արփի Հոգեբանական Աջակցություն» ՀԿ
  • Ապագան Հիմա է
  • Աջակցություն վիրավոր զինվորներին
  • Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
  • Արեգակ փուռ և սրճարան

                                   2022

  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
  • 4090 Բարեգործական Հիմնադրամ
  • Beauty By Soldiers. Գեղեցկություն զինվորներից
  • Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
  • Հերոսների Վերականգնողական Քաղաք
  • Արեգակ փուռ և սրճարան

                                  2023

  • «Նոր Էջ» նախագիծ
  • Հերոսների Վերականգնողական Քաղաք
  • Գեղեցկություն զինվորներից
  • Օգնի ՀԿ

                                 2024

  • Եվրոպա Դոննա Արմենիա – կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչություն

Փաթեթների վաճառքի տաղավարներ

Տեղակայված են լինելու 24 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթներ», տոմսակներ, առանձին բաժակներ։ 

Խաղարկության տաղավար

Գլխավոր խաչմերուկի մոտ տեղակայված «Խաղարկության տաղավարում» կլինի Խաղարկության արկղիկ։ Յուրաքանչյուր «Գինին Վայելելու Փաթեթում» առկա է մեկ խաղարկության կտրոն, այն գցելով խաղարկության արկղիկի մեջ, հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու բազմաթիվ խոշոր նվերներ «Երևանի Գինու Օրեր 2025»-ի գործընկերների և «ԷվենտՏուրա» ընկերության կողմից։ Խաղարկությունն ամփոփվելու է յուրաքանչյուր օր՝ հունիսի 6,7,8-ին ժամը 22։00-ին Թումանյան-Փարպեցի խաչմերուկում տեղակայված գլխավոր բեմից։

Յուրաքանչյուր օրվա վերջում՝ խաղարկությունից հետո, մնացած առկա տոմսերը ոչնչացվում են և հաջորդ օրվա խաղարկությանը չեն մասնակցում։

«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար

Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, թեմատիկ հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ,  սթիքերներ, նվերային տարբերակներ և շատ այլ իրեր։

Միջոցառման Օրակարգ ՇՈՒՏՈՎ

16։00-17։45

Ֆոնային երաժշտություն

18։00-18։40

The KinderGarden

18։55-19։20

Artsakh Voices

19։25-19։50

Flowguards

20։00-20։15

Dream Beat Band

20։20-21։30

USA BAND SIHASIN

22։00-22։30

Խաղարկություն

Dj Hrant

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

17։00-17։45

NewTon Project

18։00-19։00

Ethno Colors

19։15-19։45

Meghu

20։00-21։15

YEREONE PROJECT

21։20-21։35

Arsen Grigoryan

22։00-22։30

Խաղարկություն

Dj Special

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

17։00-17։45

Sarin

18։15-19։00

Artsakh Jazz Band

19։05-19։45

Funkabout

20։00-20։45

Sona Gyulkhasyan & Rafael Petrossian, Jazz Connection

21։00-21։50

Miqayel Voskanyan & Dj Beatman

21։50-22։00

Երիտասարդ խոհարարների մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնում

22։00-22։30

Խաղարկություն

Քարտեզ ՇՈՒՏՈՎ

Ինչպես հասնել Թումանյան - Մոսկովյան - Սարյան

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին