Միջոցառման մասին
















Գոտիներ
Գինիների գոտի
Գինու գոտին ավելին է, քան պարզապես գինի համտեսելու վայր։ Սա հայկական հազարամյակների մշակույթի և ավանդույթների վերհանման հարթակ է, որը տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նոր գինեգործներ։ Արի միասին ծանոթանանք հայկական գինիների լավագույն տեսականու հետ․ Տասնյակ գինեգործներ և մոտ 1000 գինու տեսականի, որտեղ յուրաքանչյուր գինեգործ ունի իր պատմությունը։

Գաստրո գոտի
Լավ գինին կարող է ամբողջանալ միայն լավ սննդի հետ և ստեղծել անմոռանալի համեր: Համային նման գունապնակ ստանալու համար փառատոնին նախատեսված է հատուկ գաստրո գոտի, որտեղ մասնակցում են տասնյակ ռեստորաններ։ Այստեղ համերը խառնվում են օդում՝ պարգևելով իրական տոն գինեսեր գուրմաններին: Մինչև 40 սննդի կետերի բազմազանության մեջ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր նախընտրած գինու հետ համապատասխան սնունդը։

Երաժշտական գոտի
Փառատոնը իրական տոն է դարձնում Գինու Օրերի բեմից հնչող անդադար երաժշտությունը։ Այստեղ մեղեդիները միախառնվում են բաժակների թխկոցին և առավել համեղ դարձնում գինին վայելելու ընթացքը։ Յուրաքանչյուր այցելու կգտնի իր նախասիրություններին համապատասխան երաժշտությունը։

Բարեգործական գոտի
Փառատոնը զբոսաշրջային և տնտեսական մեծ իրադարձություն լինելուց զատ 3 տարի շարունակ հարթակ է հանդիսանում նաև զինվորների կրթության ու վերականգնման գործունեությանն ուղղված մի շարք բարեգործական ընկերությունների համար։ Միջոցառմանը նրանք վաճառում են իրենց կողմից պատրաստած ապրանքներ և իրականացնում դրամահավաք։
2021
- «Արփի Հոգեբանական Աջակցություն» ՀԿ
- Ապագան Հիմա է
- Աջակցություն վիրավոր զինվորներին
- Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
- Արեգակ փուռ և սրճարան
2022
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
- 4090 Բարեգործական Հիմնադրամ
- Beauty By Soldiers. Գեղեցկություն զինվորներից
- Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
- Հերոսների Վերականգնողական Քաղաք
- Արեգակ փուռ և սրճարան
2023
- «Նոր Էջ» նախագիծ
- Հերոսների Վերականգնողական Քաղաք
- Գեղեցկություն զինվորներից
- Օգնի ՀԿ
2024
- Եվրոպա Դոննա Արմենիա – կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչություն


Փաթեթների վաճառքի տաղավարներ
Տեղակայված են լինելու 24 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթներ», տոմսակներ, առանձին բաժակներ։
Խաղարկության տաղավար
Գլխավոր խաչմերուկի մոտ տեղակայված «Խաղարկության տաղավարում» կլինի Խաղարկության արկղիկ։ Յուրաքանչյուր «Գինին Վայելելու Փաթեթում» առկա է մեկ խաղարկության կտրոն, այն գցելով խաղարկության արկղիկի մեջ, հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու բազմաթիվ խոշոր նվերներ «Երևանի Գինու Օրեր 2025»-ի գործընկերների և «ԷվենտՏուրա» ընկերության կողմից։ Խաղարկությունն ամփոփվելու է յուրաքանչյուր օր՝ հունիսի 6,7,8-ին ժամը 22։00-ին Թումանյան-Փարպեցի խաչմերուկում տեղակայված գլխավոր բեմից։
Յուրաքանչյուր օրվա վերջում՝ խաղարկությունից հետո, մնացած առկա տոմսերը ոչնչացվում են և հաջորդ օրվա խաղարկությանը չեն մասնակցում։
«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար
Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, թեմատիկ հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ, սթիքերներ, նվերային տարբերակներ և շատ այլ իրեր։
Միջոցառման Օրակարգ ՇՈՒՏՈՎ
Ֆոնային երաժշտություն
The KinderGarden
Artsakh Voices
Flowguards
Dream Beat Band
USA BAND SIHASIN
Խաղարկություն
Dj Hrant
Ֆոնային երաժշտություն
NewTon Project
Ethno Colors
Meghu
YEREONE PROJECT
Arsen Grigoryan
Խաղարկություն
Dj Special
Ֆոնային երաժշտություն
Sarin
Artsakh Jazz Band
Funkabout
Sona Gyulkhasyan & Rafael Petrossian, Jazz Connection
Miqayel Voskanyan & Dj Beatman
Երիտասարդ խոհարարների մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնում
Խաղարկություն
Քարտեզ ՇՈՒՏՈՎ
