
Սենտիմենտալ
Գինեգործ
Հիմա ճիշտ է, Սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց ինչպե՞ս ապրել այս աշխարում առանց սենտիմենտի:
Հավատարիմ մնալով հին հայկական գինեգործությանը՝ «Սիմոնյանս Ֆեմիլի» ընկերությունը 2020 թվականին, Արագածոտնի մարզի Աղձք համայնքում սկսեց բնական գինիների արտադրությունը սահմանափակ քանակությամբ։ Ստանալով յուրահատուկ և բնական գինիներին բնորոշ հարուստ համ, լսելով մի շարք դրական կարծիքներ՝ շարունակեց ընդլայնել իր գործունեությունը և այսօր «Սենտիմենտալ»-ը հանդես է գալիս 4 տեսակի գինիներով՝ յուրաքանչյուրում ներդնելով անսահման սեր և ջերմություն։ Գինիները պատրաստվում են «Կարմրահյութ» և «Ոսկեհատ» տեսակի խաղողներից բնական եղանակով վայրի խմորմամբ, ֆիլտրված չեն, հավելանյութեր և սուլֆիտներ ավելացված չեն։