speaker-photo

ԱԼԵՔՍԱՆԴՐԵԱ ՎԱՅՆԸՐԻ

Գինեգործ

Սիլվա Աթոյան - Մարքեթինգի և վաճառքի մենեջեր


Ալեքսանդրեա գինեգործարանը հիմնադրվել է ամերիկահայ բարերար և գործարար Ադամ Կաբլանյանի կողմից 2017 թվականին:

Մեր առաքելությունն է օգնել սպառողին բացահայտել նոր համեր հայկական տերուարում։ Այդ իսկ պատճառով Արագածոտնի,  Պռոշյանի և  Վայոց Ձորի մեր այգիներում, սկսեցինք աճեցնել միջազգային խաղողի տեսակներ, որոնք հարմարեցված են տեղական կլիմային, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ստանալ եզակի գինիներ։

Մեր առաջին գինին, White Cuvée 2021-ը որը Շարդոնեի և Ոսկեհատի խառնուրդն է, Decanter World Wine Award 2023-ին արժանացավ արծաթե մեդալի։

Alexandrea գինու գործարանը Հայաստանում առաջինն է սկսել արտադրել Ռիսլինգ որն աճեցնում ենք Պռոշյանում խաղողի այգիներում: