speaker-photo

Վայն Հաուս

Գինեգործ

Վայն Հաուսի տնօրեն՝ Ագնեսսա Սամվելյան

Վայն Հաուս ՍՊԸ-ն ստեղծվել է 2011թ-ին։ Դեռևս 2003թ-ից ընկերության հիմնադիր՝ Գարուշ Սամվելյանը  Արագածոտնի մարզի Աղձք համայնքում հիմնեց սեփական խաղողի այգիներ տեղածին սորտերով` Ոսկեհատ, Մուսկաթ, Կախեթ/Միլաղ, Հաղթանակ։ Ընկերության նպատակն է` բարձրորակ գինիների արտադրությունը հիմնված հայկական խաղողի սորտերի վրա, համադրելով ավանդական եղանակները ֆրանսիական ժամանակակից մեթոդների հետ: 

Վայն Հաուս ընկերությունը ունի երեք բրենդային անվանում`

1.Սարդուրի` Վանի թագավորության Սարդուրի II-ի անվանբ, որի օրոք խաղողագործությունը և գինեգործությունը հասել են ամենաբարձր մակարդակի:

2.Սամվելյան` երեք սերունդ գինեգործության մեջ շուրջ 100 տարվա փորձ, գիտելիքներ, հմտություններ և գիտություն միաձուլված են Սամվելյան գինիների յուրաքանչյուր շշում:

3. Օլդ Վայն` հին վազ, գինին ընդգծում է հայկական խաղողը: