Նոր Արենի
Ժորժ Խաչատրյան, սեփականատեր
Դեպի Նորավանք տանող ձորի, աշխարհում առաջին գինու հնձանի, Արենի 1 թռչունների քարանձավի դիմացի ժայռին չմշակված հողակտորի վրա 2005թ-ից հիմնվել է Արենի և Ոսկեհատ բարձրորակ տեսակի խաղողի եդեմական մի այգի: Այգիները գտնվում են ծովի մակարդակից 1233մ բարձրության վրա, ինչի արդյունքում խաղողը ունենում է որակական բարձր ցուցանիշներ: Խաղողագործությունից գինեգործություն ճանապարհը երկարատև էր և խոչընդոտներով լի: Միայն համբերությամբ և դժվարությունների հաղթահարման միջոցով հնարավոր դարձավ իրականացնել գինեգործի վաղեմի երազանքը, և հենց խաղողի այգու տարածքում:
2019 թվականին հիմնվեց "Նոր Արենի" գինու գործարանը, որտեղ, պահպանելով Արենի համայնքի գինեգործության բազմադարյան ավանդույթները և համալրելով ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով, այս այգու բերքից առաջին անգամ արտադրվել են խիստ սահմանափակ քանակությամբ կարմիր, վարդագույն և սպիտակ գինիներ: