ՆՈԱ
Գինեգործ
Noah of Areni ՍՊԸ-ն հիմնադրվել է Շվեյցարիայի ամենահայտնի և հնագույն գինեգործական տներից մեկի՝ St. Jakobskellerei Schuler & Cie AG Schwyz-ի (հիմնադրվել է 1694 թվականին) և հայ գործընկերների կողմից: 2017-2019 թվականներին ընկերությունը ձեռք է բերել 50 հա հին խաղողի այգի՝ մինչև 15 տեսակի ավտոխտոն խաղողի սորտերով ինչպիսիք են՝ Արենի, Թոզոտ, Միլաղ, Ոսկեհատ, Խաթունի, Նազելի, Սպիտակ Արենի: 2022-2024 թվականներին տնկվել է 20 հա նոր այգի։ 2023 թվականից ընկերությունը անցում է կատարում օրգանական գյուղտնտեսության և սերտիֆիկատն ակնկալվում է 2026 թվականին։