speaker-photo

Մուսահ

Գինեգործ

Մուսահը հարյուրամյա պատմություն ունեցող ընտանեկան գինեգործության մարմնավորումն է՝ արմատներով Կիլիկիան Հայաստանից։ Հենց դարավոր պատմությամբ էլ ներշչնված, ընտանիքի չորրորդ սերունդը 2021թ.-ին հիմնեց Moossah գինիները՝ «Ծնված է ոգեշնչելու» նշանաբանի տակ։
Կարճ ժամանակում մեր գինիները սիրվեցին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում եվ Եվրոպայում։ Մենք ներկայանում ենք 5 տեսակի գինիներով.  Կարմիր, Սպիտակ յուրահատուկ Սաթե գինին, նրբաշունչ Ռոզեն և Moossah Red Reserve-ը, որը 12 ամիս հնեցվել է հայկական կաղնու տակառներում։

Մուսահ Կարմիրը պատրաստված է Արենի խաղողից։ Աչքի է ընկնում նուրբ երանգներով, հավասարակշռված տանինների ներդաշնակ կառուցվածքով։ Համային փունջը ներառում է ծխեցված սալորաչրի, հասած բալի և սև պղպեղի նուրբ ելևէջներ։ 

Մուսահ Սպիտակը պատրաստված է Ոսկեհատ խաղողի տեսակից։ Այն աչքի է ընկնում թեթև ու թարմ թթվայնությամբ, հասած տանձի և վայրի տանձի նրբերանգներով։

Մուսահ Օրանժը յուրահատուկ բլենդով սաթե (օրանժ) բնական գինի է, որը պատրաստված է Մուսկատ և Ոսկեհատ խաղողի տեսակներից։ Ունի վարդի նուրբ բույր, բալանսավորված հաճելի թթվայնություն, միաժամանակ նուրբ է և մարմնեղ։

Մուսահ Ռոզեն Միլաղ խաղողի տեսակից հատուկ տեխնոլոգիայով ստեղծված նրբաշունչ գինի է, թեթև ծաղկային փնջով, մրգային յուրօրինակ գամմայով և խենթացնող գույնով։