ՄԱՐՏԻՐՈՍ
Գինեգործ
Ալբերտ Հարությունյան
Մարտիրոս Յավռունցը ծնվել է 1902թ-ին Բիթլիսում՝ գինեգործի ընտանիքում։ Մեծ Եղեռնի տարիներին Յավռունցների ընտանիքը բռնում է գաղթի ճանապարհը՝ հանգրվան գտնելով սկզբում Ֆրանսիայի Մարսել քաղաքում, ապա Բուրգունդիայի շրջանում։ Շարունակելով հոր գործը՝ Մարտիրոսն ամբողջ կյանքը նվիրում է գինեգործությանը՝ երազելով մի օր գինի պատրաստել հայրենի հողում աճած խաղողից։ Նրա երազանքը այդպես էլ մնում է երազանք։Մեկ դար անց, ստեղծելով այս գինին, նրա ժառանգները մեծարում են գինեգործին և գինու միջոցով ծանոթացնում մեզ նրա պատմությանը։