speaker-photo

ՄԱՐԱՆ ՀՆՁԱՆ

Գինեգործ

Ավագ Հարությունյան - Տնօրեն

Մարանի ակունքները գալիս են 1828-1830 թթ, երբ Պարսկաստանից Հայաստանի Վայոց Ձորի գավառ վերագաղթվեց Մարանն իր ընտանիքով: Նրանք տնկեցին խաղողի այգին և պատրաստեցին գինի: Հայաստանի անկախացումից հետո Մարանի ժառանգ՝ գինեգործ Ավագ Հարությունյանը շարունակեց ավանդույթները և ներկայում Մարանի գինեգործական ժառանգությունը ամփոփված է Նորավանք, Բագրատունի, Զարմ, Փարաջանով, Մալահի և Հալդե գինիներում: