Հովազ Վայնս
Գինեգործ
Համահիմնադիր Վարդուհի Տոնոյան
Վայն Ֆորմուլա ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ․ Հայաստանում գինու ոլորտի հետ տարբեր կերպ առնչվող մի խումբ երիտասարդ էնտուզիաստների կողմից։ Վայրի բնության պահպանության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր փիլիսոփայության շրջանակներում գործելու համար մենք ստեղծեցինք գինու մեր առաջին ապրանքային նշանը՝ «Հովազ»-ը։ Ապրանքային նշանի հետևում կովկասյան ընձառյուծն է, որը երկար տարիներ անհետանալուց հետո հայտնաբերվել է 2018թ․ Խոսրովի անտառի պետական արգելոցում։
2022թ․ Դիլիջանում բացել ենք Հովազ Վայն Ռումս գինու համտեսի սրահը, որտեղ կարելի է մասնակցել խաղուն գինու արտադրության վերջնական էտապներին (ավանդական մեթոդ)։