
Կարաս Վայնս

Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան - Ընկերության նախագահ-սեփականատեր
2010 թվականին շուկա հանելով իր առաջին արտադրանքը՝ Կարասը սկիզբ դրեց հայկական գինու վերածննդին և շարունակում է մնալ առաջատար հայկական գինի։ Գինիների յուրահատուկ համի ու բարձր որակի հիմքում ընկած են Արարատյան դաշտում գտնվող սեփական խաղողի այգիները, որոնք նախագծվել և մշակվում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Այնտեղ աճում է 28 խաղողի սորտ՝ ինչպես էնդեմիկ, այնպես էլ միջազգային։
Անվանված ի պատիվ հնագույն հայկական կավե անոթների՝ Կարասը համադրում է հազարամյա գինեգործական ավանդույթները առաջատար տեխնոլոգիաների հետ՝ գինեգործական բոլոր փուլերում մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հասնելով որակի կատարելության։ Կարասը ամենաճանաչելի հայկական գինին է արտերկրում. այն ներկայացված է տասնյակ երկրներում՝ բարձր պահելով հայկական գինեգործության հեղինակությունը միջազգային ասպարեզում: Իր գործունեության ընդամենը 10 տարիրների ընթացքում ընկերությունը հասցրել է շուկա հանել 20-ից ավելի պրեմիում դասի գինի: Այս տարի նույնպես գինու սիրահարներին սպասվում են շատ հետաքրքիր նորույթներ: