Լուսարև
«Լուսարև» գինիների բրենդը, որը ստեղծվել է Frunze Estate Winery գինեգործական ընկերության կողմից, հիմնադրվել է 2001թ-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։ Ընկերության գլխավոր նպատակը հիմնադրման պահից մինչ այսօր տեղի գյուղացիներին օգնելն է՝ մթերելով նրանց խաղողը։
20 տարի անց՝ 2021 թվականին, հիմնադիրների հաջորդ ժառանգը՝ Ֆրունզեն, սկսել է գինու արտադրությունը նորովի։ Բրենդին նոր շունչ է հաղորդվել, գործարանը ամբողջությամբ վերանորոգվել է, վերազինվել է նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով, ինչից հետո գինիների վաճառքը սկսել է նորովի զարգանալ հայկական շուկայում։
«Լուսարև» գինիները արտադրվում են գյուղի էնդեմիկ՝ «Արենի» և «Ոսկեհատ» տեսակի խաղողներից։ Դրանք 4-ն են՝ Կարմիր չոր գինի, Սպիտակ չոր գինի, Ռոզե և Ռեզերվ։