speaker-photo

ԵրասխՎայն

Գինեգործ

Երասխը Արարատյան դաշտավայրի ամենահարավային կետն է՝ հայտնի իր արևաշատ և չոր կլիմայով, հանքանյութերով հարուստ հրաբխային հողով, որտեղ աճում են անուշաբույր և քաղցրահամ խաղողի տեղական սորտեր:

Երասխ գյուղում՝ Երևանից 80կմ հեռավորության վրա,անմիջապես Հայաստան-Նախիջևան սահմանին է գտնվում Երասխի գինու գործարանը, որը հիմնադրվել է 1967թ.: Մեր սեփական այգիների խաղողի հատընտիր բերքից են պատրաստվում մեր բարձրորակ գինիները, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ համային հատկանիշներով, ծաղկային հարուստ փնջով:

Մենք հպարտանում ենք նաև գրեթե կեսդարյա ավանդույթներ ունեցող կոնյակագործությամբ,  մրգային և հատապտղային յուրօրինակ օղիների, թունդ ըմպելիքների արտադրությամբ: