Գևորգյան Գինու Գործարան
Գինեգործ
2006 թվականին հիմնադրված «Գևորգյան գինու գործարանն» այսօր գինիների հայաստանյան շուկայի առաջատարտներից մեկն է։ Մեր ընկերությունն առաջարկում է բարձրորակ գինիների լայն տեսականի՝ պատրաստված հայկական խաղողի տեսակներից, մրգերից ու հատապտուղներից։
«Գևորգյան գինու գործարանը» Հայաստանում առաջինն իրագործեց եզակի գինիների արտադրության բարդագույն տեխնոլոգիան. կենդանացրեց նրբորեն չամչեցված ողկույզներից ազնվական գինի արտադրելու հայկական հնագույն «Կախանի» մեթոդը, և կիրառեց «Սառցե գինու» (Ice Wine) պատրաստման գերմանական տեխնոլոգիան։