speaker-photo

ԱՐԱԶ

Գինեգործ

Արմեն Գրիգորյան, տնօրեն

«ԱՐՄ ՎԻՆՈ» ընկերությունը հանդիսանում է «Արազ» և «Երևակ» ապրանքային նշաններով գինիների արտադրող, ինչպես նաև մրգային թորվածքների՝ «Արտենի» ապրանքային նշանով  գինիների արտադրող։ Իր գործունեության տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել է գրավել շատ գինեսերների ուշադրությունն ու սերը՝ տարբերվելով իր համային յուրահատուկ փնջով և հաճելի տտիպությամբ։ Գինիները պատրաստվում են սեփական խաղողի այգիներում աճեցված խաղողի տեսակներից բնական եղանակով՝ առանց հավելումների: «Արազ» և «Երևակ» գինիները պատրաստվում են Կարմրահյութ, Կանգուն, Մսխալի և Ռկածիթելի  խաղողի սորտերից։ Ներկա պահին ընկերությունը արտադրում է 6 տեսակի գինի՝ կարմիր և սպիտակ անապակ գինիներ, կարմիր հնեցաված անապակ գինի, բնական նարնջագույն անապակ գինիներ։ Խաղողի այս սորտերի ընտրությունը պատահական չէ, քանի որ պատրաստված գինին առանձնանում է իր նուրբ համով, թեթևությամբ և թարմությամբ։