Գինու օրերի լավագույնս անցկացման գործում անգնահատելի դեր ունեն բազմահազար ացելուները, ովքեր ամեն տարի իրենց ներկայությամբ ապահովում են միջոցառման մթնոլորտը և բարձր տրամադրությունը։
Ամեն տարի այցելուների շրջանում իրականացվում է հետազոտություն՝ միջոցառման ընթացքում թիրախային խմբերի սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչների, նախասիրությունների և միջոցառման վերաբերյալ արձագանքի բացահայտման և վերլուծության նպատակով։ Հարցումն իրականացվում է քաոտիկ ընտրանքով հենց միջոցառման ժամանակ։
2022 թվականին միջոցառումն ունեցել է ռեկորդային 63,000 այցելու 3 օրերի ընթացքում։
Հարցմանը մասնակցել է 1000 ռեսպոնդենտ, որոնց 45%-ը իր երախտիքի խոսքն է հղել կազմակերպիչներին նման ուրախ և հայկական արտադրանքի զարգացման և տարածման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառման իրականացման համար։
Հարցախույզի մի քանի այլ հարցերը և դրանց պատասխանները ներկայացնում ենք ստորև՝
Հաշվի առնելով միջոցառման 3 օրերի ընթացքում այցելուների թիվը (շուրջ 63,000, որից 30,000-ը յունիք այցելուներ են), ինչպես նաև միջինում յուրաքանչյուրի ծախսած գումարի չափը (9000֏) կարելի է հաշվարկել, որ՝
«ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2022» 270,000,000֏-ի (600,000$) 94 ՄԱՍՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Նշենք, որ այցելուի համար այս ծախսը չպլանավորված էր և շրջանառության գերակա մասը տեղի է ունեցել հենց փառատոնի շնորհիվ։