Գլխավոր հովանավոր
Ակբա բանկը, լինելով Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատարներից, Visa վճարային համակարգի հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայանում է նորարարական լուծումներով, ինչպիսիք են NFC, ApplePay, GooglePay վճարման միջոցները, Acba Max բանկոմատ-տերմինալը, Acba SoftPos գործիքը, Visa Digital քարտերը և այլն։
Ակբան ունի 65 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում տեղակայված 231 բանկոմատ: Բանկն առաջարկում է թվային բենքինգի ընդարձակ ծառայությունների ցանկ իր նորարարական և մշտապես թարմացվող acba digital հավելվածով:
Ավանդույթի համաձայն, Ակբա բանկն ու Visa-ն իրենց փառատոնի բոլոր մասնակիցներին առաջարկելու են մեծ զեղչեր ու հատուկ առաջարկներ։ Ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ պատվիրված Visa Digital քարտի սպասարկման միջնորդավճարը, անկախ քարտի արժույթից, կլինի անվճար։
Հաճախորդները կարող են ձեռք բերել Երևանի Գինու Օրեր փառատոնի տոմսերը acba digital հավելվածով 30% զեղչով, իսկ Ակբայի Visa քարտապանները կարող են տոմսերը ձեռք բերել yerewinedays.am կայքից՝ 15% զեղչով։
Կատարելով անկանխիկ վճարումներ փառատոնի տաղավարներում Ակբայի Visa քարտով Ակբայի POS կամ SoftPOS տերմինալներով, փառատոնի հյուրերը կստանան 20% քեշբեք (ոչ ավել, քան 5000 ՀՀ դրամը)։
Ակբայի տաղավարում փառատոնի մասնակիցներին կսպասեն նվերներ և այլ անակնկալներ։