speaker-photo

Սար

«Սար» գինու պատմությունը սկսում է 1990-ական թվականներից, երբ Միքայել Գրիգորյանը առաջին անգամ Արենի գյուղում և առհասարակ ամբողջ տարածաշրջանում սկսեց գինեգործական մի բարդ ու բեղմնավոր ճանապարհ:

Հասնելով 2021 թվականին՝ Միքայելի 4 զավակնեը որոշեցին ստեղծել նոր մի բրենդ՝ հիմքում ունենալով գինու արարման հստակ պատմություն ու խորհուրդ։ Եվ այսպես սկսվեց «Սար» բոլորովին նոր գինու արտադրությունը իրենց ընտանեկան «Արենի Վայն» գինու գործարանում։

Արենիում, կամ առհասարակ Վայոց ձորում զբոսնելիս կտեսնես քարերի ու սարերի մեջ թաքնված կյանք, որտեղից էլ հենց սկսվել է «Սար»-ի և «Սար»-ի հեղինակների կյանքը։ Եվ, ահա, զարմանալի չէ արդեն, թե ի՞նչ «Սար»-ի մասին ենք խոսում հիմա։

«Սար»-ի համար մաքուր մշակութային էթիկետի ստեղծման նպատակը եղել է գյուղի՝ գինու հայրենիքի ողջ էներգիան և ամբողջական տեսարանը հաղորդելը։

Գինու պիտակը արտացոլում է այն տեսարանը, որը բացվում է «Արենի Վայն» գինեգործարանի դեմ-դիմաց Մեծ Սարը, 13-րդ դարում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և Արենի խաղողի ընդարձակ այգին։

Եվ իր անվանն ու պատվին արժանի լինելու համար «Սար»-ն արդեն բարձրացել է մի շարք գագաթներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, որոնցից հատկանշանական են Արարատը, Արագածը, Կազբեկը, Էլբրուսը, Դեմավենդը, Կիլիմանջարոն և այլն

«Սար» գինիների շարքում առաջին անգամ արտադրվել են կարմիր անապակ, կարմիր ռեզերվ և սպիտակ գինիներ