Հունիսի 06, 07, 08 | 2025 

© Երևանի Գինու Օրեր

00
Օր
:
00
Ժամ
:
00
րոպե
:
00
վայրկյան

© Երևանի Գինու Օրերի նպատակը

«Երևանի գինու օրեր» փառատոնի նպատակը Հայաստանի գինեգործական մշակույթը ներկայացնելն ու տարածելն է՝ համախմբելով տեղացի և միջազգային գինու սիրահարներին։ Փառատոնը ստեղծում է եզակի հարթակ հայկական գինիների համտեսի, նոր համագործակցությունների ձևավորման և զբոսաշրջության խթանման համար։

Գլխավոր հովանավոր

Ակբան լինելով ոլորտի առաջատարներից՝ Visa համակարգի հետ համատեղ մշտապես ներկայանում է հայաստանյան շուկայում նորար լուծումներով, ինչպիսիք են NFC, ApplePay, GooglePay վճարման միջոցները, Acba Max, Acba SoftPos լուծումները, Visa Digital քարտեր և այլն։
Այս տարի ևս Ակբան և Visa-ն Երևանի Գինու Օրեր փառատոնի գլխավոր հովանավորներն են։
Մենք վստահ ենք, որ ամառը, գինին ու ընկերները կյանքը վայելելու լավագույն համադրությունն են։
Մաղթում ենք լավ ժամանց և անմոռանալի
հիշողություններ։

Առաջին անգամ Երևանում բացառապես նոր կոնցեպտ՝ «քաղաք քաղաքում»։

Skyline նախագիծը ստեղծվել է «Renshin» ընկերության կողմից աշխարհի լավագույն փորձը Երևան բերելու նպատակով։ Հայաստանում նմանը չունեցող Skyline-ը ներկայացնում է ձեզ ճարտարագիտության և շինարարության լավագույն լուծումները։ Զգացեք հարմարավետ ապրելակերպի իրական հաճույքը՝ գտնվելով ձեր տանը Երևանում։

Պատկերացրեք ձեզ այս վառ զարգացման կենտրոնում: Skyline-ի հետ դուք ներդրում եք կատարում ոչ թե անշարժ գույքի, այլ ապրելակերպի մեջ։ Ապրելակերպ, որը կերտում է ապագա: Այստեղ ինովացիան և առաջընթացը ստեղծում են միջավայր, որտեղ ամեն օրը նոր հնարավորություն է:

Այս տարի առաջին անգամ Skyline-ը հովանավորում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնը: Դա ևս մեկ քայլ է՝ Skyline-ի առաջադեմ գաղափարները իրականացնելու համար։ Ինչպես փառատոնը քաղաքին նոր շունչ է հաղորդում, այնպես էլ Skyline-ը նոր հորիզոններ է սահմանում իր բնակիչների համար։

Skyline-ը ոչ միայն կառուցում է Երևանի ապագան, այլև բարեկարգում է արդեն ներկան:

Դարձեք նոր ապագայի մասը Հայաստանում: Բացահայտեք Skyline-ը հիմա:

Ինչու՞ այցելել «Երևանի Գինու Օրեր»

«Երևանի Գինու Օրերը» տարածաշրջանի ամենամասշտաբային փառատոնն է, որի ընթացքում Դուք կարող եք․

Գինու համտես

Բացահայտեք հայկական գինու բազմազանությունն ու որակը՝ համտեսելով ավելի քան 1000 գինու տեսականի Հայաստանի առաջատար գինեգործներից։ «Գինու օրեր» փառատոնը ստեղծում է բացառիկ հնարավորություն՝ անմիջականորեն շփվելու արտադրողների հետ և գնահատելու հայկական գինեգործության հարուստ ժառանգությունը։

Հիշողություններ, որոնք կմնան ողջ կյանքում

©Գինու օրերը լի են գույներով և ժպիտներով։ Վայելեք ստեղծագործ ֆոտոզոնաները, որսացեք լավագույն պահերը ընկերների հետ և տարեք ձեզ հետ անմոռանալի հուշեր փառատոնից։

Խաղարկություն՝ անակնկալներ գինու սիրահարների համար

©Գինու օրերը ոչ միայն համտեսի, այլև անակնկալների ժամանակն են։ Մասնակցեք հատուկ խաղարկությանը և հնարավորություն ստացեք շահելու 200-ից ավելի նվերներ՝ հազվագյուտ հայկական գինիներից մինչև փառատոնի բացառիկ առաջարկներ։

Նոր բացահայտումներ գինու մշակույթի մասին

Կբացահայտես ավելին հայկական գինեգործության ավանդույթների մասին։ Կծանոթանաս գինու անցյալին ու ներկային՝ կարասների միջոցով։ Իդեպ, փառատոնի տարբերանշանը կառուցված է իրական կարասի ուրվագծով, որը մեզ հասել է մ․թ․ա 10-9 դարերից, պեղվել՝ Դվինի շրջանում։

«Երևանյան Գաստրոնոմիկ Oրեր»-ն իր շուրջն է միավորելու տարբեր երկրներից հրավիրված միշլենյան աստղ ստացած Շեֆ-խոհարարների, միջազգային որակավորում ունեցող գինեգետների, արվեստաբանների, ֆուդ բլոգգերների և ոլորտի շատ այլ մասնագետների անցկացնելու բազմազան գաստրոնոմիկ շոուներ և վարպետաց դասեր:

«©Երևանի Գինու Օրեր»-ին զուգահեռ՝ Հունիսի 7-9-ը ժամը 16։00-22։30, «Սիզնս» այգում կանցկացվի «ԷվենտՏուրա» ընկերության՝ «ԳԻՆԻ ԵՎ ԱՎԵԼԻՆ․ԲԻԶՆԵՍ ՄԱՐԿԵՏԸ», որը «©Գինու Օրեր» փառատոնի B2B հարթակն է և հավակնում է դառնալ առաջատար միջոցառումներից մեկը` խմիչք ներկայացնող տեղական արտադրողների և միջազգային մատակարարների համար: Այն նպատակ ունի խթանել խմիչքների վաճառքն ու ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում` ստեղծելով բազմատեսակ գործընկերային համագործակցություններ, ինչպես նաև դառնալ արտահանման խնդիրների վերհանման ու դրանց համար լուծումներ գտնելու հարթակ։

©Երևանի Գինու Օրերի մեկնարկին մնացել է՝

00
Օր
:
00
Ժամ
:
00
րոպե
:
00
վայրկյան
Բաժակ գինի
450000 +
Շիշ գինի
15000
Զբոսաշրջիկ
74500 +
Այցելու
160000 +

Ինչու՞ մասնակցել «Երևանի Գինու Օրերին»

© Գինու Օրերը տարածաշրջանի ամենասպասված գինու փառատոնն է, որը եզակի հնարավորություն է սեփական արտադրությամբ տարածաշրջանի ամենասպասված փառատոնին մասնակցելու

Մարքեթինգ և վաճառք

Տաղավարով ներկայանալու ավելի քան 120․000 այցելուների առջև։

1

Զարգացում և ընդլայնում

Միացեք ©Գինու Օրերի համայնքին, նպաստեք գինեգործության և գինու զբոսաշրջության զարգացմանը՝ ստեղծելով նոր կապեր և հնարավորություններ։

3

Գինու գրքի էֆեկտը

Ավելի քան 15․000 փաթեթների և 400․000 տոմսակների վաճառքի մաս կազմել։

2

Առավելություններ

Դարձեք մաս 2.2 միլիոն դոլար շրջանառությամբ գինու արդյունաբերության էկոհամակարգի, ինչը երաշխավորում է մեծ ճանաչելիություն և բիզնեսի ընդլայնման հնարավորություններ։

4

Օրակարգ

16։00-17։45

Ֆոնային երաժշտություն

18։00-18։40

The KinderGarden

18։55-19։20

Artsakh Voices

19։25-19։50

Flowguards

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

17։00-17։45

NewTon Project

18։00-19։00

Ethno Colors

19։15-19։45

Meghu

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

17։00-17։45

Sarin

18։15-19։00

Artsakh Jazz Band

19։05-19։45

Funkabout

Մեդիա

https://www.yerewinedays.am/author/superadmin/

«Երևանի գինու օրեր»-ը

«Երևանի Գինու Օրերը» տարվա ամենասպասված միջոցառումն է գինեգործների համար։ Նախատեսված

https://www.yerewinedays.am/author/superadmin/

Raise a Glass

Every year, thousands of local Armenians and tourists join in

https://www.yerewinedays.am/author/superadmin/

Գինու տոն՝ Ակբա

«Երևանի գինու օրեր» փառատոնն արդեն 7 տարի ուրախ մթնոլորտ է

2025-ի գործընկեր գինեգործներ ՇՈՒՏՈՎ

Կարաս Վայնս

Գինեգործ

Կապրաե

Գինեգործ

Ով ենք մենք «ԷվենտՏուրա»

«ԷվենտՏուրա» ընկերությունը («Իրադարձային Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն»)  փառատոներ, կոնֆերանսներ և այլ մեծածավալ միջոցառումներ կազմակերպող ընկերություն է: «ԷվենտՏուրա․ իրադարձային զբոսաշրջության գործակալության» առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը։ Արագ փոփոխվող աշխարհում զբոսաշրջությունը ևս արագ ու ճկուն փոփոխությունների է ենթարկվում, առաջ է մղվում իրադարձային զբոսաշրջությունը, ուստի ընկերությունը փորձում է գտնել զբոսաշրջության նոր մոդելներ, որը կփոխի զբոսաշրջության մասին կարծրացած պատկերացումները։  Ընկերությունը մեծ միջոցառումներ և փառատոններ կազմակերպելով՝ զբոսաշրջիկների հոսքերը ուղղորդում է դեպի կոնկրետ իրադարձությունների՝ ապահովվելով նրանց հաճելի ժամանցը, միևնույն ժամանակ պատմելով երկրի մշակութային արժեքների մասին։

©Երևանի Գինու Օրեր

00
Օր
:
00
Ժամ
:
00
րոպե
:
00
վայրկյան

Բաժանորդագրվել նորություններին