Երևանի Գինու Օրեր փառատոնն իրականացնող ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի
«Երևանի գինու օրեր» փառատոնի նպատակը Հայաստանի գինեգործական մշակույթը ներկայացնելն ու տարածելն է՝ համախմբելով տեղացի և միջազգային գինու սիրահարներին։ Փառատոնը ստեղծում է եզակի հարթակ հայկական գինիների համտեսի, նոր համագործակցությունների ձևավորման և զբոսաշրջության խթանման համար։
Ակբան լինելով ոլորտի առաջատարներից՝ Visa համակարգի հետ համատեղ մշտապես ներկայանում է հայաստանյան շուկայում նորար լուծումներով, ինչպիսիք են NFC, ApplePay, GooglePay վճարման միջոցները, Acba Max, Acba SoftPos լուծումները, Visa Digital քարտեր և այլն։
Այս տարի ևս Ակբան և Visa-ն Երևանի Գինու Օրեր փառատոնի գլխավոր հովանավորներն են։
Մենք վստահ ենք, որ ամառը, գինին ու ընկերները կյանքը վայելելու լավագույն համադրությունն են։
Մաղթում ենք լավ ժամանց և անմոռանալի
հիշողություններ։
Առաջին անգամ Երևանում բացառապես նոր կոնցեպտ՝ «քաղաք քաղաքում»։
Skyline նախագիծը ստեղծվել է «Renshin» ընկերության կողմից աշխարհի լավագույն փորձը Երևան բերելու նպատակով։ Հայաստանում նմանը չունեցող Skyline-ը ներկայացնում է ձեզ ճարտարագիտության և շինարարության լավագույն լուծումները։ Զգացեք հարմարավետ ապրելակերպի իրական հաճույքը՝ գտնվելով ձեր տանը Երևանում։
Պատկերացրեք ձեզ այս վառ զարգացման կենտրոնում: Skyline-ի հետ դուք ներդրում եք կատարում ոչ թե անշարժ գույքի, այլ ապրելակերպի մեջ։ Ապրելակերպ, որը կերտում է ապագա: Այստեղ ինովացիան և առաջընթացը ստեղծում են միջավայր, որտեղ ամեն օրը նոր հնարավորություն է:
Այս տարի առաջին անգամ Skyline-ը հովանավորում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնը: Դա ևս մեկ քայլ է՝ Skyline-ի առաջադեմ գաղափարները իրականացնելու համար։ Ինչպես փառատոնը քաղաքին նոր շունչ է հաղորդում, այնպես էլ Skyline-ը նոր հորիզոններ է սահմանում իր բնակիչների համար։
Skyline-ը ոչ միայն կառուցում է Երևանի ապագան, այլև բարեկարգում է արդեն ներկան:
Դարձեք նոր ապագայի մասը Հայաստանում: Բացահայտեք Skyline-ը հիմա:
«Երևանի Գինու Օրերը» տարածաշրջանի ամենամասշտաբային փառատոնն է, որի ընթացքում Դուք կարող եք․
Բացահայտեք հայկական գինու բազմազանությունն ու որակը՝ համտեսելով ավելի քան 1000 գինու տեսականի Հայաստանի առաջատար գինեգործներից։ «Գինու օրեր» փառատոնը ստեղծում է բացառիկ հնարավորություն՝ անմիջականորեն շփվելու արտադրողների հետ և գնահատելու հայկական գինեգործության հարուստ ժառանգությունը։
©Գինու օրերը լի են գույներով և ժպիտներով։ Վայելեք ստեղծագործ ֆոտոզոնաները, որսացեք լավագույն պահերը ընկերների հետ և տարեք ձեզ հետ անմոռանալի հուշեր փառատոնից։
©Գինու օրերը ոչ միայն համտեսի, այլև անակնկալների ժամանակն են։ Մասնակցեք հատուկ խաղարկությանը և հնարավորություն ստացեք շահելու 200-ից ավելի նվերներ՝ հազվագյուտ հայկական գինիներից մինչև փառատոնի բացառիկ առաջարկներ։
Կբացահայտես ավելին հայկական գինեգործության ավանդույթների մասին։ Կծանոթանաս գինու անցյալին ու ներկային՝ կարասների միջոցով։ Իդեպ, փառատոնի տարբերանշանը կառուցված է իրական կարասի ուրվագծով, որը մեզ հասել է մ․թ․ա 10-9 դարերից, պեղվել՝ Դվինի շրջանում։
«Երևանյան Գաստրոնոմիկ Oրեր»-ն իր շուրջն է միավորելու տարբեր երկրներից հրավիրված միշլենյան աստղ ստացած Շեֆ-խոհարարների, միջազգային որակավորում ունեցող գինեգետների, արվեստաբանների, ֆուդ բլոգգերների և ոլորտի շատ այլ մասնագետների անցկացնելու բազմազան գաստրոնոմիկ շոուներ և վարպետաց դասեր:
«©Երևանի Գինու Օրեր»-ին զուգահեռ՝ Հունիսի 7-9-ը ժամը 16։00-22։30, «Սիզնս» այգում կանցկացվի «ԷվենտՏուրա» ընկերության՝ «ԳԻՆԻ ԵՎ ԱՎԵԼԻՆ․ԲԻԶՆԵՍ ՄԱՐԿԵՏԸ», որը «©Գինու Օրեր» փառատոնի B2B հարթակն է և հավակնում է դառնալ առաջատար միջոցառումներից մեկը` խմիչք ներկայացնող տեղական արտադրողների և միջազգային մատակարարների համար: Այն նպատակ ունի խթանել խմիչքների վաճառքն ու ներկայացվածությունը տեղական և միջազգային շուկաներում` ստեղծելով բազմատեսակ գործընկերային համագործակցություններ, ինչպես նաև դառնալ արտահանման խնդիրների վերհանման ու դրանց համար լուծումներ գտնելու հարթակ։
© Գինու Օրերը տարածաշրջանի ամենասպասված գինու փառատոնն է, որը եզակի հնարավորություն է սեփական արտադրությամբ տարածաշրջանի ամենասպասված փառատոնին մասնակցելու
Տաղավարով ներկայանալու ավելի քան 120․000 այցելուների առջև։
1Միացեք ©Գինու Օրերի համայնքին, նպաստեք գինեգործության և գինու զբոսաշրջության զարգացմանը՝ ստեղծելով նոր կապեր և հնարավորություններ։
3Ավելի քան 15․000 փաթեթների և 400․000 տոմսակների վաճառքի մաս կազմել։
2Դարձեք մաս 2.2 միլիոն դոլար շրջանառությամբ գինու արդյունաբերության էկոհամակարգի, ինչը երաշխավորում է մեծ ճանաչելիություն և բիզնեսի ընդլայնման հնարավորություններ։
4Երևանի Գինու Օրեր փառատոնն իրականացնող ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի
Yerevan Wine Days is a vibrant annual festival that transforms
Գինեգործ
Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան - Ընկերության նախագահ-սեփականատեր
2010 թվականին շուկա հանելով իր առաջին արտադրանքը՝ Կարասը սկիզբ դրեց հայկական գինու վերածննդին և շարունակում է մնալ առաջատար հայկական գինի։ Գինիների յուրահատուկ համի ու բարձր որակի հիմքում ընկած են Արարատյան դաշտում գտնվող սեփական խաղողի այգիները, որոնք նախագծվել և մշակվում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Այնտեղ աճում է 28 խաղողի սորտ՝ ինչպես էնդեմիկ, այնպես էլ միջազգային։
Անվանված ի պատիվ հնագույն հայկական կավե անոթների՝ Կարասը համադրում է հազարամյա գինեգործական ավանդույթները առաջատար տեխնոլոգիաների հետ՝ գինեգործական բոլոր փուլերում մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հասնելով որակի կատարելության։ Կարասը ամենաճանաչելի հայկական գինին է արտերկրում. այն ներկայացված է տասնյակ երկրներում՝ բարձր պահելով հայկական գինեգործության հեղինակությունը միջազգային ասպարեզում: Իր գործունեության ընդամենը 10 տարիրների ընթացքում ընկերությունը հասցրել է շուկա հանել 20-ից ավելի պրեմիում դասի գինի: Այս տարի նույնպես գինու սիրահարներին սպասվում են շատ հետաքրքիր նորույթներ:
Գինեգործ
Մուսահը հարյուրամյա պատմություն ունեցող ընտանեկան գինեգործության մարմնավորումն է՝ արմատներով Կիլիկիան Հայաստանից։ Հենց դարավոր պատմությամբ էլ ներշչնված, ընտանիքի չորրորդ սերունդը 2021թ.-ին հիմնեց Moossah գինիները՝ «Ծնված է ոգեշնչելու» նշանաբանի տակ։
Կարճ ժամանակում մեր գինիները սիրվեցին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում եվ Եվրոպայում։ Մենք ներկայանում ենք 5 տեսակի գինիներով. Կարմիր, Սպիտակ յուրահատուկ Սաթե գինին, նրբաշունչ Ռոզեն և Moossah Red Reserve-ը, որը 12 ամիս հնեցվել է հայկական կաղնու տակառներում։
Մուսահ Կարմիրը պատրաստված է Արենի խաղողից։ Աչքի է ընկնում նուրբ երանգներով, հավասարակշռված տանինների ներդաշնակ կառուցվածքով։ Համային փունջը ներառում է ծխեցված սալորաչրի, հասած բալի և սև պղպեղի նուրբ ելևէջներ։
Մուսահ Սպիտակը պատրաստված է Ոսկեհատ խաղողի տեսակից։ Այն աչքի է ընկնում թեթև ու թարմ թթվայնությամբ, հասած տանձի և վայրի տանձի նրբերանգներով։
Մուսահ Օրանժը յուրահատուկ բլենդով սաթե (օրանժ) բնական գինի է, որը պատրաստված է Մուսկատ և Ոսկեհատ խաղողի տեսակներից։ Ունի վարդի նուրբ բույր, բալանսավորված հաճելի թթվայնություն, միաժամանակ նուրբ է և մարմնեղ։
Մուսահ Ռոզեն Միլաղ խաղողի տեսակից հատուկ տեխնոլոգիայով ստեղծված նրբաշունչ գինի է, թեթև ծաղկային փնջով, մրգային յուրօրինակ գամմայով և խենթացնող գույնով։
Գինեգործ
Միհրան Մանասերյան - ՏՈՒՇՊԱ-ի հիմնադիր և գլխավոր գինեգործ
Համտեսեք բնական ՏՈՒՇՊԱ գինիներն ու զգացեք Արարատյան դաշտի հնագույն բույրը: Հրավիրում ենք ՏՈՒՇՊԱ գինեգործարան․ եկեք ու վայելեք գինին շրջայցի ընթացքում՝ ջերմ և ընկերական մթնոլորտում։
Գինեգործ
Ալբերտ Հարությունյան
Մարտիրոս Յավռունցը ծնվել է 1902թ-ին Բիթլիսում՝ գինեգործի ընտանիքում։ Մեծ Եղեռնի տարիներին Յավռունցների ընտանիքը բռնում է գաղթի ճանապարհը՝ հանգրվան գտնելով սկզբում Ֆրանսիայի Մարսել քաղաքում, ապա Բուրգունդիայի շրջանում։ Շարունակելով հոր գործը՝ Մարտիրոսն ամբողջ կյանքը նվիրում է գինեգործությանը՝ երազելով մի օր գինի պատրաստել հայրենի հողում աճած խաղողից։ Նրա երազանքը այդպես էլ մնում է երազանք։Մեկ դար անց, ստեղծելով այս գինին, նրա ժառանգները մեծարում են գինեգործին և գինու միջոցով ծանոթացնում մեզ նրա պատմությանը։
«ԷվենտՏուրա» ընկերությունը («Իրադարձային Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն») փառատոներ, կոնֆերանսներ և այլ մեծածավալ միջոցառումներ կազմակերպող ընկերություն է: «ԷվենտՏուրա․ իրադարձային զբոսաշրջության գործակալության» առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը։ Արագ փոփոխվող աշխարհում զբոսաշրջությունը ևս արագ ու ճկուն փոփոխությունների է ենթարկվում, առաջ է մղվում իրադարձային զբոսաշրջությունը, ուստի ընկերությունը փորձում է գտնել զբոսաշրջության նոր մոդելներ, որը կփոխի զբոսաշրջության մասին կարծրացած պատկերացումները։ Ընկերությունը մեծ միջոցառումներ և փառատոններ կազմակերպելով՝ զբոսաշրջիկների հոսքերը ուղղորդում է դեպի կոնկրետ իրադարձությունների՝ ապահովվելով նրանց հաճելի ժամանցը, միևնույն ժամանակ պատմելով երկրի մշակութային արժեքների մասին։